Ծնվել է Տիմատիի երկրորդ երեխան․ հայտնի է սեռն ու անունը


Ռուս հայտնի ռեփեր Տիմատին երկրորդ անգամ հայր է դարձել։ Նրա սիրելին՝ 23-ամյա Անաստասիա Ռեշետովան 35-ամյա Տիմատիին որդի է պարգևել։ Երեխային անվանակոչել են Ռատմիր։ Տղան Անաստասիայի առաջին երեխան է, իսկ Տիմատին 5-ամյա դուստր ունի նախկին սիրելիից՝ մոդել Ալյոնա Շիշկովայից։

Նշենք, որ Անաստասիան և Տիմատին միասին են ավելի քան երեք տարի։ Ռեշետովայի հղիության մասին հայտնի է դարձել հունիսին։ Զույգը համատեղ ֆոտոսեսիայից լուսանկարներ է հրապարակել հունիսի 5-ին՝ պաշտոնապես հաստատելով Անաստասիայի հղիության մասին ԶԼՄ-ներում տարածված լուրերը։ Պապարացիներն այսօր Տիմատիին մոր հետ նկատել են Մոսկվայի հիվանդանոցներից մեկի ծննդատնից դուրս գալիս։

Րոպեներ առաջ Տիմատին նորածին որդու հետ ծննդատանն արված լուսանկար է հրապարակել ինստագրամյան իր էջում՝ գրելով․ «Յունուսով Ռատմիր Տիմուրովիչ/ 16․10․19․ Մոսկվա»։

Շնորհավորենք ռեփերին և մոդելին՝ երեխայի ծնունդի կապակցությամբ և անհոգ մանկություն մաղթենք փոքրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!