Ծնողներս Արցախում են և սա իմ ցավն է. Թամարա Պետրոսյանի զրոյցը լրագրողների հետ


Ինչպես արդեն հայտնել էինք՝ մի խումբ հայտնի դեմքեր, արտիստներ նախաձեռնել են հավաք ի պաշտպանություն Արցախի: Նրանցից շատերը ծնունդով Արցախից են և այսօր նրանց հարազատները Արցախում գերեվարված են մնացել։

Այդ հայտնի դեմքերից մեկն էլ Թամարա Պետրոսյանն է, ով երեկ ակտիվորեն մասնակցում էր հավաքին։ Դերասանուհին լրագրողների հետ զրույց է ունեցել, որի ընթացքում հայտնել է, որ իր ծնողները, եղբայրները այս պահին գտնվում են Արցախում։

Նրանք այնտեղից հանգստացնում են Թամարային և նշում, որ ամեն բան լավ կլինի, ունեն սնունդ, դեղորայք։ Թամարան, սակայն, հստակորեն գիտակցում է, որ դա երկար տևել ուղղակի չի կարող և դրանք զուտ հանգստացնող խոսքեր են։

Դերասանուհին հայտնում է, որ Արցախի հետ կապված խնդիրները իր անձնական ցավն է, քանի որ այնտեղ՝ Արցախում, իր տունն է, ընտանիքը, հարազատները, ընկերները։

Վարը ներայացված տեսանյութում առաջարկում ենք դիտել դերասանուհու զրույցը ողջ մանրամասնությամբ։


Понравилась статья? Поделиться с друзьями: