Ծիծեռնակաբերդ, համագումար, զբոսանք․ Քարդաշյանների հագեցած օրը՝ լուսանկարներով


Երևանում ընթացող Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համագումարին մասնակցելու համար մեր հայրենիքում գտնվող աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանն այսօր հագեցած օր է ունեցել։ Նա ելույթ է ունեցել համագումարին՝ անդրադառնալով մի շարք կարևոր թեմաների։ Պատմել է համացանցի՝ ժամանակակից կյանքում կարևորության մասին, անդրադարձել է իր ծրագրերին և անգամ Հայոց Ցեղասպանության ճանաչման խնդրին։


Մինչ Քիմը ելույթ էր ունենում համաշխարհային հանրության առջև, նրա և քրոջ՝ Քորթնիի երեխաները, դայակների հետ, զբոսնել են Երևանի կենտրոնում՝ Հյուսիսային պողոտայում։
Ավելի ուշ Քորթնիի ավագ երեխաները՝ որդին՝ Մեյսոնը, և դուստրը՝ Պենելոպան, մայրիկի և մորաքրոջ՝ Քիմի հետ այցելել են Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին։


Քարդաշյանները կարմիր վարդեր են խոնարհել անմար կրակի մոտ, ինչից հետո այցելել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ։
Երեկոյան ընտանիքը համատեղ ճաշել է, ինչից հետո, որոշ տեղեկություններով, մեկնել է Նախագահական նստավայր՝ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին հյուրընկալվելու։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!