Լիլուն այն արտիստներից է, ով չափազանց ակտիվ է համացանցային տիրույթում և այդ կերպ հետևորդներին հնարավություն է ընձեռում հնարավորինս լավ ճանաչել ու իմանալ երգչուհի Լիլուին։ Երգչուհին իր հրապարակումներում հաճախ է ընդգրկում ընտանիքի անդամներին։

Նա անչափ հումորով անձնավորություն է և նրան հենց այդպիսին էլ սիրում են ինչպես ընտանիքի անդամները, այնպես էլ երկրպագուները։ Երգչուոհւ հետևորդներն անչափ մեծ անհամբերությամբ են սպասում սիրելի երգչուհու հրապարակումներին, քանի որ դրանք զվարճալի են և տրամադրություն ստեղծող։

Այս անգամ Լիլուն հերթական հումորային հոլովակն է հանրայնացրել, որտեղ ամուսնու հետ է։ Երգչուհին գտնվում է լողավազանում, իսկ ամուսինը տարայով ջուր է լցնում կնոջ գլխին։

Ամուսինները ցանկացել են կրկնօրինակել Իվետա Մուկուչյանի նոր տեահոլովակից մի հատված և ներկայացնել այն հումորային ենթատեքստով։

Այն կարծես թե ստացվել է։ Լիլուի հանրայնացված անչափ զվարճալի հոլովակն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։