Ծերերի մահը մեզ համար չեղավ ցավ, մենք նրանց չպահեցինք․Ազատ Արշակյան


Ազատ Արշակյան․ երկրագնդին վիրուսները միշտ են սպառնալու, դրան ավելանում են նաև մարդկանց կողմից ստեղծված խոչընդոտները, ի դեմս կռիվների։ Կռիվները չեն ջնջվելու մեր օրակարգերից։ Պիտի պատրաստ լինենք մեր ինքնությանը չճանաչող օգյեկտների հետ կռվելու։

Համաշխարհային մասշտաբով կան կառավարման լեգալ կետեր, որոնք մեր համաձայնությամբ ,200 պետությոան կառավարում են։ Օրինակ ՄԱԿ-ը։ Մյուսը հայտնի յոթնյակն է, յոթ դեմոկրատական երկրների միությունն է։

Հիմա ծրագիր կա դա դարձնել տասնյակ, որտեղ ոչ այնքան դեմոկրատ պետություններ կառավարեն։Կան կենտրոններ, որոնց կառավարելու իրավունքը մենք ճանաչում ենք։ Հիմա բոլորս դրա կառավարման մեջ ենք։ Օրինակ քովիդը, սանիտարական միջոցառում է, որի սահմանափակումներին  գնացինք, որ պահենք ծերերին։

Էս կառավարիչները որոշեցին սահմանափակումներով փրկել ծերերին, իսկ ՀՀ-ում փաստորեն այնքան էլ չէին ուզում խնայել ծերերին։Փաստորեն այս չարաբաստիկ կառավարիչները առավել հարգանքով էին ծերերի նկատմամբ, իսկ մենք՝ ոչ։ Ծերերի մահը մեզ համար չեղավ ցավ, մենք նրանց չպահեցինք։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!