Ծերեթելիի կնանիքի մակարդակի, ընդամենը 10 րոպե լսեցի ԱԺ-ի էնբաներին․․․


Լիզա Ճաղարյանը հերթական քննադատական գրառումն է կատարել, որտեղ իր բողոքն է հայտնում ԱԺ նիստերից և, առհասարակ, ԱԺ աշխատանքից։

Լրագրողը գրառման մեջ նշում է, որ ԱԺ նիստերը մնում են աթոռի համար պայքար մղելու տեղ։ Օրակարգից ասես դուրս են եկել Արցախի, Հայաստանի առաջնային, օրհասական հարցերը։

Լրագրողը հավելել է, որ ընդամենը տասը րոպե է կարողացել լսել ԱԺ հերթական նիստը և այդ նիստից ստացել այնպիսի տվավորություն, ասես՝ կանայք միմյանց հետ վիճելիս լինեն։ Այդ դահլիճում միայն կոկորդ են կրծում և աթոռ պաշտպանում։

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Ընդամենը տասը րոպե լսեցի, այսպես կոչված, ԱԺ–ի էնբաներին։ Բաաան չի կատարվում աշխարհում, Հայաստանում, Արցախում, սրանք էլի իրար կոկորդ են կրծում իրենց աթոռները պահելու համար։

Ծերեթելիի կնանիքի մակարդակի։ Հեչ պատկերացնում ե՞ք, թե ինչքան եղկելի եք` իշխանություն ու «ընդդիմություն» կոչվածներդ։ Թո՛ւ»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!