Արևիկ Ուդումյանն այն հաղորդավարուհիներից է, ում նկատմամբ առանձնահատուկ հետաքրքրություն կա։ Հաղորդավարուհին աշխատանքից զատ ակտիվություն ունի համացանցում և սերտ շփումներ հետևորդների հետ։

Երբեմն հարցադրումներ պարունակող գրառումներ է կատարում և խորհուրդներ հարցնում օգտատերերից։

Արևիկի գրառումների ներքո հաճախ հետաքրքրական քննարկումներ են ծավալվում, որոնց նաև երբեմն մասնակցում է հենց ինքը՝ Արևիկը։

Այս անգամ Արևիկ Ուդումյանը ամանորյա ֆոտոշարքերի հրապարակումների ֆոնին հանրայնացրել է իր լուսանկարը և գրառում կատարել, որտեղ իր բարեմաղթանքն է հղել։

Լուսանկարում Արևիկը սպիտակ հագուստ է կրում։ Ուդումյանը մասնավորապես գրել է․ ««Ծեծված» բարեմաղթանք «խաղաղությունն ու առողջությունը» ամենակարևորն են. վերջին տարիներին, ավաղ, մեր մաշկի վրա դա զգացինք։ Ի՞նչ եք դուք սպասում 2022-ից»։

Օգտատերերն ակտիվ մասնակցություն են ունեցել մեկնաբանություններում և համաձայնել սիրելի հաղորդավարուհու բարեմաղթանքի հետ և հույս հայտնել, որ ապագայում այսուհետ միայն հաղթանակներ կլինեն և մշտական խաղաղություն։