Խոզուկի պես նստելա…Քրիստինա Եղոյանը պատմել է Լեայի՝ նորածին քույրիկին ուղղված վերաբերմունքի մասին


Քրիստինա Եղոյանը համացանցային ակտիվ գործունեություն  է ծավալում  և մեծ զբաղվածության հետ միասին փորձում հեռու չմնալ հետևորդներից։

Երգչուհին սիրով է ներկայացնում իր առօրյա և աշխատանքային ուշագրավ իրադարձությունները։ Նա արդեն երկու երեխաների մայրիկ է և նրա հրապարակումների բովանդակությունը հիմնականում դուստրերն են։

Քրիստինայի առաջնեկին երկրպագուներն արդեն լավ են ճանաչում և մեծ անհամբերությամբ են սպասում փոքրիկի մասնակցությամբ նոր հրապարկումներին։ Այս անգամ երգչուհի մայրիկը ավագ դստեր՝ Լեայի՝ փոքրիկ քույրիկի հանդեպ  վերաբերմունքի մասին է խոսել։

Քրիստինան նշել է, որ չափազանց ուշադիր է պետք լինել այն փոքրիկների հանդեպ, ովքեր իրենցից փոքր քույր կամ եղբայր ունեն։ Քրիստինան նշել է, որ նորածին դստերը՝ Լյուսիին, ծածկել է Լեայի ծածկոցով, ինչից էլ վերջինս նեղացել է և նստել։

Ավագ դուստրը ուշադրություն է պահնջում։ Առաջարկում ենք վարը կցված տեսանյութում դիտել երգչուհու հրապարկումը և խոսքն այս մասին։


Понравилась статья? Поделиться с друзьями: