«Խնդրում եմ ձեզ, սքրինշոթ անել այդ նամակները և ուղարկել ինձ անձնական նամակով»․ Հովհաննես Ազոյան


Հովհաննես Ազոյանը, ով վերջին շրջանում էկրաններին գրեթե չի երևում, ուշի ուշով հետևում է քաղաքական իրադարձություններին և այդ մասին հայտնում իր կարծիքը համացանցային տիրույթում։

Այս անգամ դերասանը գրառում է կատարել և հայտնել, որ ինքը հաճախ է ստանում шհшբեկnղ նամակներ։ Հովհաննեսը վստահ է, որ շատ քաղաքացիներ նույնպես ստանում են նման բովանդակությամբ նամակներ։

Դերասանները նշում է, որ դրանք խnւլիգшններ են, ովքեր չեն ըմբռնում խոսքի և ազատության ողջ իմաստը։ «Հետևաբար խնդրում եմ ձեզ, սքրինշոթ անել այդ նամակները և ուղարկել ինձ անձնական նամակով։

Մենք և ես անձամբ հետամուտ եմ լինելու, որպեսզի ոստիկանությունը հատուկ ուշադրության տակ առնի վերը նշվածներին։ Սա քաղաքացիական նախաձեռնություն է»,- գրել է Հովհաննես Ազոյանը։ Հիշեցնենք, որ դերասանը հաճախ է հայտնվում քննադատությունների կիզակետում։

Սակայն նա փորձում է պայքարել և ձգտել, որպեսզի հայ հասարակությունը ունենա քաղաքացիական բարձր գիտակցություն։


Понравилась статья? Поделиться с друзьями: