Դաժան և դժվարին ժամանակներում ենք ապրում։ Մինչ վերջին տարիները, յուրաքանչյուրն ապրում էր իր աշխարհում, իսկ այսօրվա իրականությունը այլ է․ բոլորն ապրում են մեկտեղ և վերջապես հասարակությունը կարծես փորձում է գիտակցել, որ ապրում է մեկ մոլորակի վրա և այդ մեկ մոլորակն է, որ բոլորիս տունն է։

Մարդկությունն ապրում է պատմական ժամանակաշրջան և հենց բոլորիս աչքի առջև պատմություն է կերտվում։ Տարիներ անց դպրոցականը կսերտի այսօրվա պատերազմների մասին կամ չի սերտի, ապա կփակի էջն և կշարունակի ապրել։

Բայց ինչ է զգում այսօր մարդ անհատը, երբ պատուհանից այն կողմ՝ փողոցի վրա, այն փողոցի, որ նույն այդ մարդ անհատին տանում էր խանութ, աշխատանքի, այսօր մարտեր են, թեժ մարտեր։

Ուկրաինայի համար օրերը ծանրագույն են։ Ուկրաինացիները նկուղներում են ահի և սարսափի մեջ։ Սա դժոխքն է որ կա։

Իսկ այսօր արդեն տեղեկատվություն ստացվեց, որ Ուկրաինայում քառասուն գրիվնիով թանկացել է հացը, ինչպես նաև խանութներում նկատվում է սննդամթերքի պակաս։ Ներկայացնում ենք տեսանյութ, որտեղ Խարկովի փողոցներներն են, այսօր արդեն ֆիլմից դրվագ են հիշեցնում կամ համակարգչային խաղ։ Տեսանյութը՝ վարը։