Լևոն Բարսեղյան. Ձեր՝ Կինո Երեւանի մայլի Լեզվի, քֆուրների եւ դարձվածաբանության ազգային անվտանգության խորհրդի նախագահ…


Լավ է ուշ, քան էվելի ուշ …

Լավ է ուշ, քան էվելի ուշ …

Նիկոլի ռուսերենի մասով, վաղուց ուզում էի ասել, որ անարժաններին բարյացկամության ցուցադրելը անշնորհակալ գործ է: Անցած տարվա Վալոդի հետ Սոչիի հանդիպումից հետո ուզում էի ասել՝ հայերեն է պետք խոսել, դրանք բարի կամք, ընկերականություն չեն հասկանում, մտքներից ինչ ասես անցնում է, բացի նրանից, որ կարող է մարդը կամենում է ժամանակ խնայել ու ավելի անմիջական լինել: Չէ ախպեր, չի կարելի այդպես:

Լավ է ուշ, քան ավելի ուշ: Հիմա ասեմ. սրանից հետո հայաստանյան բոլոր պաշտոնյաները պարտավոր են պաշտոնեական հանդիպումներում խոսել մաքուր հայերենով, թող թարգմանիչները աշխատեն ու լսողները ոռահան լինեն, թե դուրները չի գալիս: Նույնիսկ՝ փակ հանդիպումներում: Թող վալոդներն ու դրանց բալեքը կապտեն, կանաչեն, դատապարտված լինեն լսելու մեր լեզուն: Հարկավոր է թոթափել խեղճի բարդույթը եւ անցնել այդ պատնեշը եւս: Սրանից հետո վերջ, թե կասեն՝ ինչու հանկարծ սկսեցիք ռուսախոսների հետ շփվել հայերեն, պտի պատասխանել,-դե լավ չենք տիրապետում ձեր չքնաղ լեզվին, ներող կլինեք, շովինիստ գյադեք, ականջակալներդ հագեք :

Ձեր՝ Կինո Երեւանի մայլի Լեզվի, քֆուրների եւ դարձվածաբանության ազգային անվտանգության խորհրդի նախագահ

Լևոն Բարսեղյանի ֆեյսբուքյան էջի գրառումից:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!