Լևոն Արոնյանը կխաղա՞ հայ շախմատիստների դեմ, ահա թե ինչ որոշում է կայացրել գրոսմայստերը


Այս օրերին շախմատային օլիմպիական խաղեր են ընթանում, որին մասնակցում է նաև հայ շախմատտիստ Լևոն Արոնյանը։

Նա արդեն մի քանի հաղթանակներ գրանցել է։ Այդ մասին մեծ ուրախությամբ հայտնել էր հենց ինքը՝ հայ գրոսմայստերը՝ հանրայնացնելով ընտանեկան լուսանկար։ Ինչպես հայտնի է՝ Լևոն Արոնյանը հրաժարվել է ներկայանալ Հայաստանի անունից։

Նա լքել է երկիրը և այժմ ապրում և գործունեություն է ծավալում Ամերիկայում։ Մեկնելու պատճառները իր խոսքով՝ պետության ոչ պատշաճ վերաբերմունքն է եղել։

Մի ուշագրավ իրավիճակ է ստեղծվել․ Հայաստանի տղամարդկանց հավաքականը, որը վեց տուրից հետո վաստակած տասներկու միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը, յոթերորդրդ տուրում կմրցի ԱՄՆ հավաքականի հետ:

Լևոն Արոնյանը մասնակցում է ԱՄՆ հավաքականի կազմում։ Բայց գրոսմայստերը առաջիկայում սպասվող տուրին չի մասնակցի, նա չի խաղա Հայաստանի հավաքականի դեմ շախմատի օլիմպիադայում։ Հայ շախմատիստներին հաջողություններ ենք մաղթում և սպասում հաղթական լուրերի։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!