«Լրիվ էն անեկդոտն է, որ մեկի թաղումն է, հարազատներից մեկը նայում տեսնում է․․․»․ Լիզա Ճաղարյան


Լիզա Ճաղարյանը գրառում է կատարել,  որտեղ անդրադարձել է մեր երկրում տիրող արատավոր երևույթներից մեկին։

Հայտնի լրագրողը սարկազմով է խոսել այնպիսի մարդկանց մասին, ովքեր դեմ են պատվաստումներին և, առհասարակ, համաճարակին նույնպես թերահավատորեն են նայում, անգամ այն դեպքում, երբ իրենք իսկ հաղթահարում կամ նոր են հաղթահարել այդ չարաբաստիկ, անողոք հիվանդությունը։

Լիզա Ճաղարյանը մասնավորապես գրել է․ «Տեսանյութ եմ նայում։ Երկու ամիս հիվանդանոցում քովիդից տառապող հիվանդն ասում է` չէ, չէ․ չէ, չեմ պատվաստվի, բա որ ոտքերս ուռչեն։

Լրիվ էն անեկդոտն է, որ մեկի թաղումն է, հարազատներից մեկը նայում տեսնում է` փոսի մեջ ջուր կա, ասում է` էս հո ռևմատիզմի բուն ա։ Մյուս ծանր հիվանդն էլ ասում է` դե չեմ հավատում էդ քովիդին, բայց զգույշ եղեք։

Ես, իհարկե, առողջություն եմ ցանկանում էս մարդկանց ու բոլորին, բայց լավ` էս գժանոցին վերջ չի՞ լինելու»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!