Ազատ գյուղի զորամասի ահասարռուռ դեպքը ցնցեց բոլորիս։ Պատկերացնելն անգամ մարդկային բանականության մեջ չի կարողանում տեղավորվել։ Այս մասին գրառում է կատարել նաև Նանե Արզումանյանը։

Նա մասնավորապես գրել է․ «Խելագարվելու իրականություն ենք ապրում. մի մասը հրաժարական է պահանջում, մի մասը սգո օր հայտարարելու կոչեր անում, մյուսները՝ երեխեքի նկարները տարածում ու աղոթում, մյուս հատվածն էլ հորդորում, որ կարեկցելու կամք դրսևորեն…

Մեր երկրիրը էմոցիաներով կառավարվող երկիր է. այսօր էլ մի քանի զինվորականների պաշտոնանկ կանեն, վաղն էլ մի քանի հուզիչ գրառում կարվի և վերջ, սա էլ կանցնի…

23 տարի ապրել եմ զինվորականի հետ, հիմա էլ գիտեմ՝ զինվորս ինչպես է սահման հսկում և ինչ պայմաններում է ապրում, բայց լռում եմ,

որովհետև սպասում եմ, թե ինչքան պետք է ամենամասնագետները և ճղճիմ տեսակներն անհետանան՝ շատ են ախր… Լռելը հիմա ամենաթանկ բանն է… Խոսելու ճիշտ ժամանակը կգա…»։