Լուսավո՛ր, քա՛ջ, անմահակա՛ն տղան այսօր կբոլորեր ծննդյան քսան տարին․այսօր անմահ հերոս Վարդան Ամալյանի ծննդան օրն է


Դավիթ Ամալյանը մեր այն նվիրյալ հայորդիներից է, ով ոչ միայն հայրենանվեր և օրինակելի կյանքով է ապրել ու գործել, այլ նաև դաստիարակել է իր նման նվիրյալ զավակ: Վարդանը Դավիթի և Արմինեի որդին է:

Հայրը նրանք անվանակոչել է մարտական ընկերոջ՝ Վարդան Ստեփանյանի՝ Դուշման Վարդանի անունով:Ժամանակին Դավիթ Ամալյանը մասնակցել է արցախյան առաջին պшտերազմին: Նա երկրապահ կամավորական է: Նույն ոգով էլ դաստիարակել է իր զավակին:

Հայտնի երգիչն Ամանորին որդու և նրա բախտին արժանացած մեր մյուս հերոսների հիշատակի պատվին ինքնատիպ համերգ էր կազմակերպել:Վարդանը ժամկետային զինծառայող էր, երբ սկսվեց չարաբաստիկ պшտերազմը: Վարդանը բանակ զորակոչվել էր 2019 թվականի ամռանը:

Նա խիզախաբար մասնակցում է մարտական գործողություններին՝ հեռախոսով ծնողներին հուսադրող խոսքեր ասելով: Ցավոք սրտի, Վարդանը այս պատերազմում մեր ունեցած թանկագին կորուստներից է դառնում:

Լուսավո՛ր, քա՛ջ, անմահակա՛ն տղան այսօր կբոլորեր ծննդյան քսան տարին: Թո՛ղ Վարդանի և նրա նմանների սխրանքը ուղեցույց դառնա եկող սերունդներին:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!