Լույս աշխարհ է եկել Լենա Ղազարյանի առաջնեկը․ հայտնի է երեխայի անունը․ երգչուհին հրապարակել է փոքրիկի առաջին լուսանկարը


Ամիսներ առաջ ամերիկաբնակ երգչուհի Լենա Ղազարյանը մեծ ուրախությամբ հայտնեց բոլորին, որ առաջիկայում դուստր է ունենալու։

Լուրն անչափ մեծ ուրախություն պարգևեց երգչուհու երկրպագուներին։ Օրեր շարունակ համացանցում պտտվում էր սեռի պարզման արարողության լուսանկարներն ու ուշագրավ դրվագները։

Եվ ահա հուլիսի մեկին ծնվեց Լենա Ղազարյանի և Հարութ Փամբուկյանի դուստրը։

Զույգը փոքրիկին շնորհել է Նելլի անունը։ Երեխան լույս աշխարհ է եկել Ամերիկայում։ Երգչուհին հասցրել է հրապարակում կատարել և անձամբ հայտնել երկրպագուներին իր կյանքում տեղ գտած այս երջանիկ իրադարձության մասին։ Լենան հանրայնացրել է փոքրիկի ու իր համատեղ լուսանկարը։

Այն արված է ծննդատանը։ Երգչուհին առայժմ նախընտրել է ցույց չտալ փոքրիկի դեմքը և այն ծածկել է էմոջիով։

Լուսանկարին կից երջանիկ մայրիկը գրել է․ «Շնորհակալ Եմ Տեր… 01.07.22, Նելլի Նշանի Փամբուկյան»: Մեկնաբանություններում շնորհավորանքերի տեղատարափ է սկսվել։ Երգչուոհւ հարազատները, ընկերները և հետևորդները շտապել են շնորհավորել և լավագույն մաղթանքները հղել։

Մենք նույնպես միանում ենք բոլոր շնորհավորանքներին և խաղաղ ու առողջ մանկություն մաղթում փոքրիկին։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!