Լույս աշխարհ է եկել Բեն Ավետիսյանի առաջնեկը․ տեսանյութ


Դիանա Տոնոյանի և Բեն Ավետիսյանի հարսանեկան արարողությունը բավականին երկար շրջանառվում էր հանրության կողմից։

Դերասանի կինը՝ Դիանան, հայտնի դիմահարդար է, ով այդ ոլորտում լավագույններից մեկն  է համարվում։ Ընտանիքը տեղափոխվել է Ամերիկա և մշտական բնակություն հաստատել այնտեղ։ Ամիսներ շարունակ Դիանան և Բենը անհամբերությամբ սպասում էին իրենց առջանեկի լույս աշխարհ գալուն։

Զույգը ցույց էր տվել, թե ինչպես են իմացել առաջնեկի սեռը։ Արարողության կադրերով նրանք սիրով կիսվել են իրենց հետևորդների հետ։

Եվ ահա Դիանան մի հոլովակ է հանրայնացրել, որտեղ հարդարում է վարսերը, այնուհետև նախաճաշ պատրաստում։ Հոլովակից պարզ  է դառնում, որ նրա դուստրն արդեն լույս աշխարհ է եկել։ Պաշտոնապես նրանք այդ մասին դեռևս չեն հայտնել։

Շնորհավորում ենք զույգին և փոքրիկին լավագույնը մաղթում և որ ամենակարևորն է՝ խաղաղ ու անամպ երկնքի տակ մեծանա։ Տեսանյութը կարող եք դիտել վարը։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!