Լիկա Սալմանյանը ցույց է տվել՝ երկրաշարժի ժամանակ ոնց է շարժվում տան ջահը


Ինչպես արդեն տեղեկացվել էր հանրությունը՝ օրերս երկրաշաժ էր գրանցվել։ Երկու օր իրար ետևից թեթև ցնցումներ են զգացվել։ Էպիկենտրոնը գրանցվել է Իրանում, սակայն ՀՀ-ի մի շարք տարածքներում այն զգացվել է։

Հատկանշական է, որ անցյալ երկու տարիներին էլ նույն ժամանակահատվածում ցնցումներ են եղել։ ԱԻՆ-ը տեղեկացնում է, որ ցնցումները բնական են և ուժգին ցնցումների հավանականությունը փոքր է։

Համացանցային տիրույթում օգտատերերն արդեն երկու օր է ինչ խոսում են ցնցումների մասին և կիսվում տպավորություններով և զգացողություններով։

Ինչ խոսք, մեծամասնությունը փոքր-ինչ վախեցած է եղել։ Դերասանուհի Լիկա Սալմանյանը նույնպես կիսվել է երկրաշարժի վերաբերյալ կադրերով։ Նա հանրայնացրել է մի հոլովակ և ցույց տվել, թե իրենց տանն ինչ զգալի է այն եղել։

Հոլովակում ջահը շարժվում է ցնցումներից։ Ստորև բերված տեսանյութում կարող եք դիտել դերասանուհու կողմից հրապարակված հոլովակը և մի քանի այլ լուսանկարներ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!