Լիկա Սալմանյանը հղի է… դերասանուհու գեղեցիկ հրապարակումն այս կապակցությամբ


Հեռուստաերիալներից հայտնի դարձած դերասանուհի Լիկա Սալմանյանը տարիներ առաջ ամուսնացավ, որից հետո էլ դադարեց երևալ էկրաններին։

Հիշեցնենք, որ Լիկան նկարահանվել է Հարազատ թշնամի հեռուստասերիալում, որտեղ իրեն բաժին հասած դերը հրաշալի է կերտել։ Դերասանուհուն, սակայն, հեռուստադիտողը հիշում է և նույնիսկ նրան հետևում սոցտիրույթում, որտեղ Լիկան մեծ ակտիվություն չունի, այլ երբեմն-երբեմն հանդես է գալիս հրապարակումներով և փորձում երկրպագուների հետ պահպանել իր սերտ կապը։

Լիկա Սալմանյանը այս անգամ մի հրապարակում է կատարել, որն անսահման ուրախացրել է իր հետևորդներին։ Դերասանուհին հանրյնացրել է լուսանկարներ, որտեղ հանդես է եկել գեղեցիկ ու նոր կարգավիճակով։ Լիկա Սալմանյանը հղի է։

Նա առաջիկայում առաջին անգամ մայր կդառնա։ Հրապարակման մեկնաբանությունների դաշտում դերասանուհու երկրպագուները իրենց մեծ ուրախությունն են արտահայտել այդ կապակցությամ և ջերմ մաղթանքներ հղել նրան ու նրա ընտանիքին։

Իսկ վարը ներկայացված տեսանյութում այս մասին կիմանաք առավել մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями: