Լիլի Մորտոն շարունակում է իր երգչուոհւ կարիերան։ Մոդելը քայլեր կատարեց դերասանական ոլորտում․ նա նակարահանվում է հումորային նախագծում։

Որոշ ժամանակ անց նա տարվում է երգչուհու մասնագիտությամբ և իր առաջին քայլերն է կատարում երգարվեստում։ Իսկ աժմ էլ Լիլին ներկայացրել է իր երկրորդ երգի պրեմիերան։ Այն կոչվում է «Զիլինա»։

Երկու տեսահոլովակներում էլ Լիլի Մորտոն ներկայացել է որպես տիկնիկ։ Երաժշտությունը հեղինակել են երկու հոգի՝ Սյուզի Հարությունյանը և Նիկ Եգիբյանը, իսկ խոսքերը պատկանում են Դիանա Մարդանյանին։

Դեռ շաբաթներ առաջ Լիլին հետևորդներին հայտնել էր, որ առաջիկայում մեծ անակնկալ է մատուցելու երկրպագուներին և մեծ պրոպագանդա էր իրականացնում, որի արդյունքում նոր երգը դեռ չներկայացրած քաղաքում բոլորը երգում էին Զիլինա երգի կրկներգը։

Լիլին ինքն էլ խոստովանում է, որ անհամբերությամբ է սպասել երգի պրեմիերային։ Նրա նոր երգը և տեսահոլովակը լսեք և դիտեք վարը։