Լիլիթ Հովհաննիսյանի երկրպագուհուն անակնկալ են մատուցել, որից անչափ շոյվել է հենց երգչուհին․ միայն իմանաք, թե ինչ անակնկալ է եղել


Թերևս նորույթ չի այն, որ Լիլթ Հովհաննիսյանը երկրպագուների մեծ բանակ ունի։ Նրան անչափ սիրում են, նրա համերգներին ասեղ գցելու տեղ չի լինում։

Երգչուհու երկրպագուների մեծամասնությունը դեռահասներ են և հիմնականում աղջիկներ։ Լիլիթը սոցհարթակներում այնքան էլ մեծ ակտիվություն չի ցուցաբերում, սակայն նրա կողմից ուշ-ուշ կատարած ցանկացած հրապարակում հազարավոր դիտումների, հավանումների և մեկնաբանությունների է արժանանում։

Օրերս սոցհարթակում մի հոովակ է տարածվել, որտեղ դպրոցական աղջկան, ով Լիլիթ Հովհաննիսյանի մեծ երկրպագուն է, տարեդարձի առիթով անակնկալ են մատուցել և նվիրել երգչուհու թղթե մակետը։ Երգչուհու երկրպագուհին նման անակնկալից անչափ ուրախացել է և շոյվել։

Ուշագրավ է այն հանգամանքը, որ Լիլիթ Հովհանննիսյանը համացանցում հանդիպելով այդ հոլովակին՝ սիրով կիսվել է իր ինսթագրամյան պատմություններ բաժնում և նշել, որ դա իր համար ևս հրաշալի անակնկալ է եղել։

Մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!