Լիլիթ Թոխատյանը ներկայացել է արտաքին փոփոխությամբ․ 15-ամյա աղջկա նոր հրպարակումը


Շատերին է հայտնի, որ Լուիզա Ներսիսյանի և Հրանտ Թոխատյանի դուստրը՝ Լիլիթ Թոխատյանը, քայլում է մայրիկի և հայրիկի հետքերով։ Պտուղը ծառից հեռու չի ընկնում։

Թևավոր այս արտահայտությունն ասես հենց այս ընտանիքի մասին է ասված։ Լիլիթը նույնպես սիրում է բեմը և իրեն պատկերացնում է հենց այս ոլորտում։ Մի առիթով աղջնակն ասել էր, որ պատրաստվում է կրթվել, սովորել և հմտանալ այս ոլորտում, նույնիսկ պատրաստվում է գերազանցել ծնողներին։

Այժմ նա Կամերային թատրոնի երիտասարդ դերասանուհիներից է։ Լիլիթ Թոխատյանն այս շրջանում մշտապես մայրիկի հետ է անցկացնում օրերը։ Շփվում է մայրիկի ընկերուհիների և կոլեգաների հետ ու սիրով ժամանակն անցկացնում նրանց հետ։

Լիլիթը համացանցում նույնպես ակտիվ է և հանդես է գալիս զանազան հրապարակուներով։  Նա ունի իր լսարանը, որի համար էլ փորձում է հետաքրքրական դարձնել իր հարթակը։

Այս անգամ Լիլիթը հանրայնացրել է մի կադր, որտեղ հանդես է եկել արտաքին փոփոխմամբ։ Նա ընտրել է շպարի յուրատեսակ ոճ, որն էլ տասնհինգամյա աղջնակին անչափ սազում է։


Понравилась статья? Поделиться с друзьями: