Լիզա Ճաղարյանը, ով հայտնի լրագրող է և համացանցային հարթակում բավականին ակտիվ գործունեություն է ծավալում, անդրադառնում է գրեթե բոլոր հարցերին։

Շատերին է հայտնի, որ Լիզա Ճաղարյանը քննադատական վերաբերմունք ունի այսօրվա իշխանությունների նկատմամբ։ Եվ ահա լրագրողը հերթական գրառումն է կատարել և խոսել Վարչապետի խոսքում թույլ տրված սխալների մասին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը խոսել է Ղարաբաղի մասին և Լիզա Ճաղարյանն առանձնացրել է այն արտահայտությունները, որոնք Վարչապետը սխալ է արտաբերել և հայտնելով սեփական կարծիքը՝ նշել է, որ Պետական Համալսարանը ճիշտ է վարվել, որ դիպլոմ չի տվել Նիկոլ Փաշինյանին։

Եվ այսպես Ճաղարյանը մասնավորապես գրել է․ ««ԱնտեղիՆ» չի, «մեծարգո» պատուհաս, «անտեղի» է։

«Ըստ էության, ՍՐԱՆՈՒՄ Է ԿԱՅԱՆՈՒՄ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը» չի, անտանելի «մեծարգո» պատուհաս, այլ «Ըստ էության, ՍԱ Է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի էությունը» է։ Ճիշտ են արել, որ քեզ դիպլոմ չեն տվել»։