Երգչուհի Լիդուշիկը ամիսներ առաջ հայտնեց, որ իր սիրտն արդեն զբաղված է։ Նա սիրելի ունի, սակայն նրա դեմքը հանրայնացնել երգչուհին չի շտապում, միայն երբեմն-երբեմն երջանիկ դրվագներ է ցույց տալիս հետևորդներին և կիսվում իր երջանիկ հարաբերություններով։

Երգչուհուն հազարավոր օգտատերեր են հետևում և սիրով հաղորդակից դառնում նրա կյանքի մանրամասներին։

Լիդուշիկն ակտիվ աշխատանքային գործընթացի մեջ է, որին զուգահեռ պահպանում է նաև ակտիվությունը սոցտիրույթում և սերտ շփվում հետևորդների, երկրպագուների հետ։ Նա վերջին շրջանում ներկայացրեց մի քանի նոր ստեղծագործություն։

Այս անգամ երգչուհին ցույց է տվել, թե ինչպիսի գեղեցիկ անակնկալ է մատուցել իրեն սիրելին։ Դա սիրո տոնի առիթով էր։ Ուշագրավ և ռոմանտիկ դրվագն անմահացրել են և պահպանել որպես հուշ, ինչով էլ երգչուհին կիսվել է հանրության հետ։

Գեղեցիկ այդ հրապարակումը, մի քանի այլ լուսանկարներ և այլ մանրամասներ առջարկում ենք դիտել վարը կցված տեսանյութում։