Երևանում ցույցերը շարունակվում են և մի շարք քաղաքական գործիչները գիշերն անցկացրել են Ֆրանսիայի հրապարակում։

Այնտեղ է եղել նաև Նաիրա Զոհրաբյանը։ Նա վաղ առավոտից անձրևանոցը հագին հրապարակում էր մի շարք այլ ցուցարարաների հետ։

Զոհրաբյանը հրապարակից հրապարակում է կատարել։ Լուսանկարում նրա գրկում շնիկ կա, ում անունը Լեո է։ Լուսանկարին կից գրառման մեջ Նաիրա Զոհրաբյանը կոչ է արել միանալ ցուցարարներին։

Նա մասնավորապես գրել է․ «Լեոն, նույն ինքը՝ Լեոնելլ Մեսսին Արցախի ու Հայաստանի փրկության ճամբարից ձեզ ասում է բարի գիշեր և սպասում ենք ձեզ լուսադեմին։ Քիչ մնաց։ Դու արի՛, որ Նիկոլը գնա»։

Մեկնաբանություններում կարելի է հանդիպել այնպիսի գրառումների, որտեղ որոշ օգտատերեր հիացել են Նաիրա Զոհրաբյանի պատրաստակամությամբ և հայրենասիրությամբ, սակայն սոցիալական այլ հարթակներում հասրակության մի զգալի մաս քննադատաբար է վերաբերվում ցույցերին և հորդորում խաղաղ ու հանդարտ պահել երկիրը։