Աննա Հակոբյանը լինելով երկրի ղեկավարի կինը՝ այցելում է հիվանդանոցներ, զոհված հերոսների ընտանիքներին և ունենում անհրաժեշտ հանդիպումներ տարբեր բնագավառներում գործունեություն ծավալող անձանց հետ։

Այս անգամ Աննա Հակոբյանն այցելել է Արյունաբանական հիվանդանոց, ծանոթացել հիվանդ երեխաների առողջական վիճակին, գոտեպնդել նրանց ծնողներին, երեխաներին ամանորյա նվերներ հանձնել և նրանց օրը տոն դարձրել։

Այցի վերաբերյալ Աննա Հակոբյանը մանրամասներ է ներկացրել համացանցային իր տիրույթում։ Նա գրել է․ «Առողջություն մեր բոլոր բալիկներին։

Արյունաբանական կենտրոնում բուժվող այս երեխաների մայրիկներին մի խնդրանք ունեի միայն՝ որքան էլ դժվար է իրենց համար, հատկապես երեխաների ներկայությամբ, անընդհատ չարտասվեն, հավատան, որ իրենց բալիկները բուժվելու են։ Մեր մեծերի իմաստուն խոսքերից մեկն ասում է. «Լացը լաց է բերում»։

Գիտեմ, որ անմարդկային դժվար է, բայց եկեք փորձենք հետևել իմաստուններին»։ Աննա Հակոբյանի հրապարակած լուսանկարները ներկայանում ենք նյութին կից։