Իրենք լույսի մեջ են, մենք ենք խավարում… Մարջան Ավետիսյանի հուզիչ գրառումը


Տասնհինգ լույս տղաների ողբերգական, ահասարսուռ մահը բոլորիս սրտերում վիշտ ու կսկիծ է դրել։ Տասնհինգ երիտասարդ կյանք կանգ առավ, տասնհինգ օջախ կրկին ընկղմվեց մութ խավարի մեջ, տասնհինգ մայրերի սրտերում անսահման կարոտը կրկին բնակություն հաստատեց և վիշտն ու ցավը անվերջ բույն դրեց։

Այս ողբերգական դեպքին անդրադառնում են բոլորը։ Իր սրտի կսկիծով է կիսվել նաև դերասանուհի Մարջան Ավետիսյանը։ Նա հանրայնացրել է տասնհինգ տղաների լուսանկարը և կից կատարել անչափ հուզիչ գրառում։

Մարջանը գրառման ավարտին հորդորել է հետևորդներին մեկնաբանություններում չգրել լույսերի մեջ մնան և նման արտահայտություններ, քանզի տղաները լույսերի մեջ են, մենք ենք խավարում։

Գրառումն իսկապես բավականին հուզիչ է ստացվել, իսկ ողբերգական դեպքն ուղղակի սիրտ մաշող։

Հիշեցնենք, որ Մարջան Ավետիսյանը հաճախ է ընդդիմական հայացքներով կիսվում հանրության հետ։ Վարը կցված տեսանյութում առաջարկում ենք այս ամենի մասին դիտել առավել մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!