«Իրենց թունավորել են, իրենք մահացած են եղել, նոր բենզինը լցրել են». հրդեհից մահացած զինծառայողի ծնողներ


Վերջին ահասարսուռ դեպքը՝ կապված է Ազատ գյուղի զորամասի հրդեհի հետ, շարունակում է անհասկանալի մնալ բոլորի համար։ Անչափ ցավալի ու ողբերգական այս դեպքին զոհ գնացին տասնհինգ երիտասարդ տղաներ, մարեցին տասնհինգ օջախներ։ Տղաներին արդեն հուղարկավորել են։ Նրանց կյանքին արդեն անդրադարձ կատարել էինք։

Այժմ ներկայացնում ենք տղաներից մեկի՝ Ռոստոմ Ասրյանի ծնողներին։ Հրդեհի զոհ դարձած Ռոստոմի Ասրյանի ծնողները չեն հավատում հրդեհի պատճառ դարձած առաջ քաշած վարկածին։

Զոհված երիտասարդ տղայի հայրը պատմել է նաև, որ որդուն ճանաչել է մարմնի վրայի դաջվածքից և, իհարկե, ԴՆԹ-ի համընկնում է հաստատել։ Հոր խոսքով՝ որդին մարմնին հինգ դաջվածք է ունեցել, որոնցից չորսը երևացել են։

Նաև նշել է, որ եթե դաջվածքները չլինեին, երբեք չէր ճանաչի որդու մարմինը։ Նա պնդում է, որ մինչ այրվելը տղաներն արդեն մահացած են եղել, նրանց թունավորել են։

Իսկ մայրը նշում է, որ լինելով գյուղի բնակիչ՝ լավ գիտի, որ վառարանը բենզինով չեն վառում, ինչպես է որ սպան այդ տարրական կանոնին չի տիրապետել։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!