Հանրությունը շարունակում էանհանգիստ մնալ։ Մարդիկ մտահոգված են սահմանային իրադրությամբ։ Փորձում են իրավիճակը չբարդացնել, մնալ կայուն, սակայն անհանգստությունը գնալով մեծանում է և սրվում։

Արցախյան պաշտոնական լրատվությունը պարբերաբար տեղեկություն է հաղորդում մարդկանց տեղեկացված պահելու համար։ Բոլորը խաղաղություն են տենչում և բոլորի աղոթքներն ուղղված են առ Աստված և բոլորի աղոթքներում առաջնայինը հենց խաղաղությունն է։

Ցավով հայտնում ենք , որ Արցախում իրավիճակը շարունակում է լարված մնալ և կայունացման տանող որևէ քայլ ադրբեջանական կողմը չի կատարում և չի էլ ձգտում։ Դավիթ Բաբայանն այս մասին հայտնում է․ «Ադրբեջանը չի փոխել իր դիրքորոշումը և քաղաքականությունը։

Պետք է հասկանալ՝ ինչպես Արցախում, այնպես էլ ամբողջ աշխարհում իրավիճակը բարդ է, և այս դեպքում պետք է պրոֆեսիոնալիզմ և հայրենասիրական մոտեցում ցուցաբերել։

Պետք է լինել զուսպ և առավելագույնս հեռու դեմագոգներից»։ Աշխարհին խաղաղություն ենք ցանկանում, ղեկավարներին՝ աչալրջություն, զսպվածություն։