Ժամեր առաջ մեծ աղմուկ և քննարկումների լայն ալիք բարձրացրեց Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ տեսանյութի տարածումը, որտեղ պաշտոնյան ասում է՝ գերիներն իր համար գոյություն չունեն, քանի որ զենքը վայր են դրել և թողել հայրենիքի պաշտպանությունը և որ դա հայրենասեր վայել արարք չէ։

Հասարակական մի շարք գործիչներ այս մասին գրառումներով հանդես եկան, որտեղ հասցրեցին մեղադրել ԱԺ նախագահին նման խոսքերի համար։

Այսօր լրագրողների հետ զրույցում Սիմոնյանը խոսեց տեսանյութի մասին՝ նշելով, որ այն մոնտաժված է։

Այդ խոսքերից րոպեներ անց համացանցում հայտնվեց սկանդալային տեսանյութի ամբողջական տարբերակը, որտեղ Սիմոնյանն ասում է՝ մեկ շաբաթ առաջ ջախջախել են ադրբեջանցներին։ Այնուհետև հավելում է՝ մեր դեմ Ադրբեջանը չէ, այլ՝ ՆԱՏՕ-ի 2-րդ բանակը։

Տեսանյութում հստակորեն նշվում է՝ գերիներին անկասկած հետ են բերելու։ Մանրամասներին ծանոթացեք վարը ներկայացված տեսանյութում։