Ազատության հրապարկում հավաք էկազմակերպվել ի պաշտպանություն Արցախի։ Հավաքին մասնակցում են մի շարք հայտնի դեմքեր։

Առանձնացրել ենք երգչուհի Գայա Արզումանյանի կարճ զրույցը լրագրողի հետ, որը տեղի է ունեցել Ազատության հրապարակում հավաքի ժամանակ։

Երգչուհու խրոխտ, հպարտ խոսքին հաջորդել են անչափ հուզիչ խոսքերը։ Գայան իր խոսում նշեց, որ Արցախը դա Հայաստան է, իսկ Հայաստանը՝ Արցախ։ Հորդորեց լինել միասնական և այս ամենի վերրջն ի վերջո տալ։

Նա հավելեց, որ չի կարող թշնամին կանգնել մեր հողում և որոշել, թե մենք որտեղ պետք է ապրենք։ Այնուհետև հավելել է, որ ինքն արդեն երրորդ պատերազմն է տեսնում և չի կարող նման բան լինել, որ իր երեխան նույնպես նկուղ տեսնի, քանի որ ժամանակին, երբ ինքը նուղից դուրս է եկել, հասկացել է, որ իր երեխան դա չպետք է տեսնի։

Այս խոսքերի ժամանակ Գայա Արզումանյանը հուզվեց և լաց եղավ։ Երգչուհու խոսքի մանրամասներն առաջարկում ենք դիտել վարը կյցված տեսանյութում։