Իրականությունը ես և Սոֆին գիտենք. Դավիթ Աֆրիկյանը՝ Սոֆի Մխեյանի հետ սիրավեպի մասին


Վերջերս շատ են խոսակցույունները, ըստ որոնց՝ երգչուհի Սոֆի Մխեյանի նրա և Դավիթ Աֆրիկյանի միջև կա սիրավեպ։ Սակայն Սոֆին այդ մասին երբևէ չի խոսել և չի թեժացրել խոսակցությունները։

Նա նախընտրել է լռել, որն էլ է՛լ ավելի է թեժացրել խոսակցությունները։ Ինչ խոսք, Սոֆին և Դավիթը երգչուհու տեսահոլովակում անչափ գեղեցիկ էին և երկրպագուները ցանկանում են նրանց միջև իրական սեր տեսնել։

Դերասանը հարցազրույցներից մեկում անկեղծ զրոյց է ունեցել և նշել, որ բոլոր այն նախագծերը, որտեղ ինքը մասնակցություն է ունեցել, նպաստել են իր ճանաչման գործում։

Նա նաև խոսել է Սոֆիի տեսահոլովակում նկարահանվելու մասին և իր և Սոֆիի մասին շրջանառվող լուրերի մասին ասել է․ «Իհարկե, ինձ և Սոֆի Մխեյանին վերաբերվող բոլոր մեկնաբանությունները տեսել եմ, կարդացել եմ,

բայց դե դա անձնական թեմա է և թող մնա անձնական, թող ինչքան ուզում են խոսեն, իրենց կարծիքը հայտնեն, վատ բան չեն ասում, բայց դե իրականում ինչ է՝ ես և Սոֆին գիտենք»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!