Իսպանացի պատգամավորը Սոթքից կոչ է արել միջազգային հանրությանը՝ ստիպել Ադրբեջանին հեռանալ հայկական հողերից


Հայաստանում տիրող սահմանային իրավիճակը անհանգստացնում է մի շարք երկրների ղեկավարությանը։ Նրանցից ոմանք հանդես են գալիս խաղաղության և կարգավորման կոչերով և հորդորում սեղմ ժամկետներում գնալ իրավիճակի լուծման։

Եվ ահա Ջոն Ինարիտուն, ով հանդիսանում է Իսպանիայի Կոնգրեսի պատգամավոր, այցելել է Սոթք, ծանոթացել տիրող իրավիճակին և իր ուղերձը հղել ամենի հետ կապված։

Նա իր խոսքում նշել  և ցույց է տվել ադրբեջանական ագրեսիայի հետևանքները և իր կոչն ուղղելով նրանց՝ հորդորել վերջապես դուրս գալ հայկական տարածքներից։

Իսպանիայի պատգամվորը նաև այլ երկրների ղեկավարներին հորդորել է նման կոչով հանդես գհալ։ «Մենք գտնվում ենք Հայաստանում՝ Սոթքում ենք։ Այս ամբողջ տարածքը ռմբակոծվել է Ադրբեջանի կողմից այս տարվա սեպտեմբերին՝ հանգեցնելով քաղաքացիական զոհերի և հարյուրավոր տների ավերման։

Մենք խնդրում ենք միջազգային հանրությանը գործել և ստիպել Ադրբեջանին հարգել խաղաղության օրակարգը և հեռանալ հայկական հողերից», մասնանվորապես ասել է Ջոն Ինարիտուն։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!