«Իսկ այսօր ծնվեց իմ  որդին՝ Արամ Լուին»․ ծնվել է Հովհաննես Ազոյանի որդին․ դերասանը տեսանյութ է հրապարակել


Ամիսներ առաջ դերասան Հովհաննես Ազոյանի շուրջ մեծ  աղմուկ բարձրացավ, որի արդյունքում դերասանը գրառմամբ հանդես եկավ, որի վերջում հայտնել  էր, որ սպասում է որդու լույս աշխարհ գալուն և անգամ հայտնել էր, որ անվանակոչելու է Արամ  Լուի։

Իսկ այսօր արդեն լուր տարածվեց, որ Արամ Լուին ծնվել է։ Այդ մասին հայտնել է դերասանը՝ ֆեյսբուքյան էջում հանրայնացնելով կարճ տեսանյութ, որտեղ ընկերները, ըստ երևույթին, ստանալով բարի լուրը՝ ծափահարել  են՝ այդ կերպ հայտնելով իրենց ուրախությունն ու շնորհավորանքը Հովհաննեսին։

Նրանք կիսել են դերասանի ուրախությունը։ Տեսանյութին Ազոյանը գրառում է կցել․ «Իսկ այսօր ծնվեց իմ  որդին՝ Արամ Լուին»։

Հիշեցնենք, որ դերասանի որդին երկրորդ ամուսնությունից է, իսկ առաջին ամուսնությունից դերասանն ունի դուստրեր։ Հովհաննես Ազոյանը հրաշալի երեխաների հայր է։

Շնորհավորում ենք Հովհաննես Ազոյանին և բալիկին առողջ մանկություն մաղթում։ Իսկ դերասանի հանրայնացրած տեսանյութը կարող եք դիտել վարը․


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!