Ինչ պայուսակ ունի, դրանով էլ գնալու է. Անահիտ Կիրակոսյանը պատրաստվում է որդու սեպտեմբերի 1-ին․ տեսանյութ


Այս օրերին բոլոր ծնողները պատրաստվում են իրենց դպրոցահասակ երեխաներին ճանապարհել դպրոց։ Նրանք գնումներ են կատարում․ հագուստ, տերտրեր, պայուսակ և այլ անհրաժեշտ իրեր, որպեսզի աշակերտը բոլոր անհրաժեշտն ունենա սովորելու համար։

Առևտրի կենտրոններում ասեղ գցելու տեղ չկա․ բոլորը շտապում են գնումներն ավարտին հասցնել։ Եվ ահա Անահիտ Կիրակոսյանը, այս մասին խոսելով լրատվական կայքերից մեկի լրագրողի հետ, հայտնել է, որ որդին նույնպես դպրոցական է և փոխադրվել է հինգերորդ դասարան։

Դերասանուհի մայրիկը հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ դպրոց գնալը նոր բան չէ և այդպես հատուկ գնումներ չի կատարել։

«Ինչ պայուսակ ունի, էդ նույն պայուսակով գնալու ա։ Տենց խնդիր չենք դնում ամեն տարի նոր առևտրի»,- ասել է Անահիտ Կիրակոսյանը և խոսել  ավելի կարևոր թեմայի շուրջ․երեխայի ազատության, իրավունքների և այլնի մասին։

Զրույցի մանրամասներն առաջարկում ենք լսել վարը ներկայացված տեսանյութում։


Понравилась статья? Поделиться с друзьями: