Ինչ-որ մեկի մայրը բացել է տեսանյութը ու նայել է․․․ չեմ դիմանում էլ էս եղկելի մթնոլորտում, օդ չկա․․․


Զորամսում այրված տասնհինգ հոգու ահասարսուռ դեպքից հետո լրատվականներից մեկը սկսեց տարածել տեսանյութ, որտեղ լսվում են տղաների ձայները։

Տեսանյութի վերաբերյալ ցանկացած պատկերացում ու երևակայություն ուղղակի սարսափ է, իսկ այն հանրությանը հրամցնելը չար նպատակներ պետք է ունենա։ Այս քայլը հանրության համընդհանուր ատելությանն արժանացավ։ Մարդիկ հայտնում այս քայլի անմարդկայնությունը։

Գրառմամբ է հանդես եկել հայտնի լրագրող Լիզա Ճաղարյանը, ով գրում է․ «Ինչ–որ մի ֆեյսբուքյան անասուն էջ էդ տեսանյութն է «գովազդում» և մեկնաբանություններում ինչ-որ մեկի մայրը, քույրը, աղջիկը քննարկում են տեսանյութը։

Այսինքն` էդ ինչ-որ մեկի մայրը, քույրը, աղջիկը բացել է տեսանյութը և նայել է։ Նայե՛լ է, լսե՛լ է և քննարկո՛ւմ է։ Դուք էս ինչից եք սարքված, էս ինչ կենդանիներ եք դուք, էս ինչ գիշատիչներ եք… Չէ, ձեզնմաններին մայր չի ծնել, որդնած կաղամբի տակից են գտել ձեզ։

Չեմ դիմանում էլ էս եղկելի մթնոլորտում։ Օդ չկա»։ Մեր խորին ցավակցություններ ենք հայտնում տղաների ընտանիքներին և համբերություն մաղթում։


Понравилась статья? Поделиться с друзьями: