«Ինչ կա չկա»․ Արսեն Սաֆարյանը նոր երգի պրեմիերա է ներկայացրել


Արսեն Սաֆարյանը նոր տեսահոլովակի պրեմիերա է ներկայացրել։ Երգը կոչվում է «Ինչ կա չկա»։ Երաժշտության հեղինակը Հայկ Գևորգյանն է, խոսքերի հեղինակը՝ Ավետ Բարսեղյանը։

Ռեժիսուրան  MG ստուդիային է պատկանում, մոնտաժը ՝ Մարիամ Գևորգյանի։ Այն երգչի ոճի մեջ է։ Ռիթմիկ, ուրախ երգ է ստացվել։ Երգը սիրո մասին է։

Տեսահոլովակն անչափ հետաքրքիր և սիրով լեցուն է, որտեղ բոլորը պարում են երգչի ռիթմիկ երաժշտության ներքո ու վայելում այն։

«Ինչ կա չկա իմ սրտում ես քեզ եմ նվիրում, էս աղջկա մաքուր սիրտը շատ եմ հավանում։ Ինչ կա չկա իմ հոգում կտամ ու կբացեմ, էս աղջկա ջահել կյանքը  որ երջանկացնեմ»,- ասվում է երգի բառերում։

Մեկնաբանություններում Արսեն Սաֆարյանի երկրպագուները ակտիվ գրառումներ են կատարել, որտեղ շնորհակալություն են հայտնել անչափ գեղեցիկ և նոր երգի համար, ինչպես նաև շնորհավորել են պրեմիերայի առիթով։ Արսեն Սաֆարյանի նոր երգը կարող եք վայելել ստորև։


Понравилась статья? Поделиться с друзьями: