Ինչ լավն ա իմ թոռը.․․ Գուրգեն Դաբաղյանը կնոջ ընտանիքի հետ մեկնել է հանգստի. բացառիկ կադրեր


Գուրգեն Դաբաղյանին սոցհարթակներում հետևում են հազարավոր օգտատերե, ովքեր սիրով մասնակից են դառնում երգչի ոչ միայն աշխատանքային անցուդարձին, այլև առօրյային, հանգստին և ժամանցին։

Հայտնիություն է ձեռք բերել նաև երգչի կինը՝ Իննա Դաբաղյանը։ Ամուսինները սիրով են շփումներ հաստատում հետևորդների հետ և նրանց մասնակից դարձնում իրենց առօրյա անցուդարձին։

Եվ ահա երիտասարդ, սիրված ընտանիքն այս օրերին մեկնել է հանգստի։ Նրանք իրենց հանգստյան օրերը վայելում են Թայլանդում։ Ամուսինները մեկնել են փոքրիկի՝ Շուշաննայի հետ, ով 2,5 տարեկան է։ Թայլանդում ընտանիքին են միացել նաև Իննայի ծնողները։

Նրանք համատեղ հրապարակումներով ցույց են տվել, թե ինչպես է անցնում հանգիստը։ Թայլանդում հյուսել են փոքրիկի վարսերը, որն անչափ դուր է եկել Շուշաննային։

Շուշաննայով տատիկն ու պապիկը հիանում են և ուրախանում։ Նրանց համատեղ հանգիստն ուղղակի հիանալի ընթացք ունի։ Վարը կցված տեսանյութում այս մասին իմացեք մանրամասն։


Понравилась статья? Поделиться с друзьями: