Ինչպիսին է Դեբեդ գետը վարարման ժամանակ․ ալիքների հոսքն ու ձայնը սարսռեցնող է․ տեսանյութ


Դեբեդ գետը բոլոր ժամանկներում հետաքրքրել է մարդուն։ Գետի շուրջն ապրող մարդիկ համեմատաբար լավ են «ճանաչում» նրան, գիտեն նրա բոլոր դրսևորումները և ծանոթ են նրա, այսպես ասած՝ բնավորությանը, որը չափազանց փոփոխական է։

Բնության այս հրաշքն անհիշելի ժամանակներից հոսում է, գաղտնիքներ կլանում և գիտի ամեն բան։

Դեբեդն այնքան անվանումներ է ստացել իր օրից սկսած, որոնք մարդն է նրան տվել իր փոփոխական բնավորության համար։

Սակայն այդ անվանումներից ամենատարածվածը «գլխակեր»-ն է։ Այս անվանումը գետը ստացել է, ըստ երևույթին, իր վարարուն լինելու պատճառով։ Ժողովուրդը Դեբեդին այսպես է անվանել  շատ կյանքեր խլելու համար։

Մի մասը հենց ինքն է իր կյանքը նվիրել Դեբեդին և գետի ափերում հագստություն առել, մի մասն էլ ուղղակի պատահական զոհ է դարձել վարարուն լինելու պատճառով։ Ստորև ներկայացնում ենք մի հատված, թե ինչպիսին է Դեբեդը վարարման ժամանակ։


Понравилась статья? Поделиться с друзьями: