Ֆրանսիայի հրապարակում օրեր շարունակ հավաքներն ու ցույցերը շարունակվում են։ Մարդիկ հավաքվում են հրապարակում, մասնակցում են միջոցառումների, համերգների։

Իսկ երեկ էլ որոշել են հյուրասիրություն են կազմակերպել մի խումբ արցախցիներ։

Նրանք Ֆրանսիայի հրապարակում պատրաստել են արցախյան խորհրդանշաններից մեկը հանդիսացող ուտեստը՝ ժենգյալով հացը, և տաք-տաք հյուրասիրել հավաքի մասնակիցներին և ուղղակի անցորդներին։ Արցախյան ուտեստը թխող կանանց շարքերում է եղել նաև Սերժ Սարգսյանի դուստրը։

Ցույցի մասնակիցները հաճելիորեն զարմացել են նրան տեսնելով այդտեղ և փորձել այն վերցնել հենց նախագահի դստեր ձեռքից։ Շարքերում, որտեղ մարդիկ անհամբերությամբ սպասում էին իրենց հերթին, սպասում էր նաև Սերժ Սարգսյանը, որպեսզի վերցնի իր բաժին ժենգյալով հացը։

Իսկ դուստրը մեծ ջանասիրությամբ մյուս կանանց հետ պատրաստում էին ժենգյալով հացը և սիրով մատուցում հավաքվածներին։ Այս մասին պատմող տեսանյութը կարող եք դիտել վարը ներկայացված տեսանյութում։