Ինչպես է երաժիշտ Արա Գևորգյանը շնորհավորել զինվոր որդու ծննդյան տարեդարձը․«Դավիթս դարձավ 22 տարեկան»


Տաղանդաշատ երաժիշտ Արա Գևորգյանի որդին՝ Դավիթ Գևորգյանը ևս երաժիշտ է։ Նա այժմ զինծառայող է հայոց բանակում։ Դեռ նախորդ տարի ամռանը երաժիշտ Արա Գևորգյանը հրապարակել էր կադրեր՝ տեղեկացնելով, որ իր որդին արդեն համալրել է մեր զինվորների շարքերը։

Երաժիշտը առանձնահատուկ վերաբերմունք ունի զինվորների նկատմամբ, ինչպես բոլորս։ Այսօր Արա Գևորգյանի զինվոր որդու ծննդյան տարեդարձն է։ Նա բոլորում է իր քսաներկու տարին։

Այս առիթով երաժիշտը տեղադրել է երկու տարի առաջվա համերգից մի հատված, որտեղ հարվածային գործիքների վար նվագում է հենց իր որդին՝ Դավիթը։ Դավիթը նվագում է երաժիշտ հոր հեղինակած երաժշտությունը։

Հենց այս տեսանյութով էլ Արա Գևորգյանը շնորհավորում է իր տղային՝ կից գրելով հետևյալը․ «Այսօր Դավիթս դարձավ 22 տարեկան։ Աստված պահապան մեր զավակներին։ Խաղաղություն մեր երկրին»։

Արա Գևորգյանի տեղադրած երաժշտական տեսանյութը ներկայացնում ենք ստորև կցված նյութի մեջ։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!