Ինչպե՞ս է նշել ծննդյան տարեդարձը սիրված երգչուհի Ալլա Պուգաչովան․ հուզիչ տեսանյութ


Սիրված, հանրահայտ երգչուհի Ալլա Պուգաչովան օրերս բոլորել է ծննդյան յոթանասուներկու տարին։ Նա այս տարի ևս օրն անց է կացրել իր փոքրիկ հրեշտակների հետ։

Ինչպես նախորդ տարի, այս տարի ևս երգչուհու օրը սկսվել է իր բալիկների շնորհավորանքներով։ Երեխաները Մաքսիմ Գալկինի օգնությամբ հաճելի անակնկալներ են պատրաստել իրենց մայրիկին ու դրանք շատ գեղեցիկ ձևով մատուցել։

Երեխաներն իրենց ձեռքերով շնորհավորական գունազարդ բացիկներ ու պաստառներ են պատրաստել, իսկ մինչ բացիկների ու զարդարուն պաստառների մատուցումը, բալիկները գեղեցիկ բանաստեղծություններ են արտասանել իրենց մայրիկի համար։ Գալկինն ու երեխաները նաև ծաղիկներ են նվիրել հոբելյարին։

Բանաստեղծություններով երեխաները գովերգել են մայրիկի արտաքին տեսքը, գեղեցկությունը, ժպիտը, ապա նվիրել նաև բացիկները։ Հետո Մաքսիմ Գալկինը ցուցադրել է տոնական սեղանը՝ ասելով, որ տարվա մեջ մի անգամ նա անձամբ իր ձեռքով կնոջ համար պատրաստում է համեղ, բայց նաև «վանասակար» թխվածքաբլիթներ։

Հուզառատ պահը ներկայացնող տեսանյութը՝ կից։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!