Ինչպե՞ս է արտահայտվում «օմիկրոն»-ը երեխաների շրջանում


Հայաստանում հիվանդացության մակարդակը բարձրացել է և հիմնականում հիվանդանում են երեխաները։ Մեծացել է հոսպիտալացվողների թիվը։ Ինչպես հայտնի է՝ համավարակն արտահյատման նո, մուտացված ձևով է հանդես գալիս, որն անվանում են օմիկրոն։

Սերգեյ Սարգսյանը, ով մանկաբուժության հարցերով խորհրդատու է հանդիսանում, մի քանի կարևոր խորհուրդներով է ներկայացել։ Նրա խոսքով՝ նոր վիրուսի տեսակը շատ նման է մյուս բոլոր սուր շնչառական վիրուսներին։

Առաջին նախանշաններն են՝ թուլություն, քթից հոսք, մարմնի ցավ, հազ, երբեմն նաև թույլ արտահայտված փորլուծություն և փսխում։ Մասնագետը նշել է, որ դեպքերի մեծ մասի մոտ 2-3 օրվա մեջ արդեն առողջացում է դիտվում։

Շատ են նաև այնպիսի դեպքերը, երբ ախտանշանները թույլ են արտահայտված կամ հիվանդությունն անցնում է աննկատ։ Ինչպես բոլոր սուր շնչառական հիվանդությունները, այնպես էլ օմիկրոնը ծանր ընթացք է ստանոմ, երբ երեխայի մոտ առկա է առողջական այլ խնդիր։

Երեխայի մոտ առաջին իսկ նախանշանների դեպքում անմիջապես պետք է դիմել ընտանեկան բժշկի։


Понравилась статья? Поделиться с друзьями: