Ինչու է հասարակությունն այդքան բաժանում ու միացնում Լուիզային և Հրանտին․ պատասխանում է Լուիզան․ նա բացառիկ հարցազրույցի է մասնակցել դստեր՝ Լիլիթի հետ


Լուիզա Ներսիսյանը բացառիկ հարցազրույց է ունեցել։ Հարցազրույցը սկսվել է բոլորին տանջող հարցով, թե ինչո՞ւ է հասաակությունն այդքան բաժանում և միացնում Հրանտին ու Լուիզային։ Դերասանուհին ասաց, որ արդեն սովորել է այդ լուրերին։

Զրույցին ներկա էր նաև Լիլիթը՝ դերասանների դուստրը։ Նա էլ պատասխանեց, որ սկզբում շատ էր նեղվում, բայց հիմա արդեն ուշադրություն չի դարձնում այդ անիմաստ խոսակցություններին։

Հարցազրույցը սկսելիս Հրանտը Լուիզայի կողքին էր, սակայն ոչ մի կերպ չհամաձայնեց կնոջ և դստեր հետ լուսանկարվել; Լուիզան ասաց, որ նա լուսանկարվել սիրում, բայց իր մարդամոտությունը թույլ է տալիս, որ երրկրպագուներն այդ մասին չհասկանան։

Դստեր հետ տարաձայնություններ գրեթե չեն ունենում, քանի որ հայացքները նույնն են և ամբողջ օրը միասին են անցկացնում։ Լիլիթը խոստովանեց, որ մայրիկի ընկերների հետ առավել հաճախ է շփվում, սակայն հայրիկի ընկերներից էլ շատ բան է սովորում։

Լիլիթը նշեց նաև, որ իրենց տանն ամեն օր տոն է և երևի հենց դա է ատճառը, որ իրենք իրենց տոնածառը հավաքում են մայիսին։

Լիլիթը երազում է թատրոնի դերասանուհի դառնալ։ Իսկ դերասաններից Հրանտին, թե Լուիզային  է սիրում, նշց, որ երկուսին էլ, որովհետև նրանք բեմում և էկրանններին այնքան տարբեր են։

Լիլիթը նաև խոսեց կենցաղից և ընդգծեց, որ մայրիկը տանը բոլորովին այլ կերպարով է և այնքան լավն է, անչափ համեղ բլիթներ է պատրաստում և այլն։ Իսկ Լուիզան ասաց, որ եթե իրեն հարկավոր է արագ գործել, ապա անգամ խոհանոցում բարձրակրունկները չի հանում։


Понравилась статья? Поделиться с друзьями: