Ինչո՞ւ և ո՞ւմից է ներողություն խնդրում սիրված դերասանուհի Մարջան Ավետիսյանը


Սիրելի արտիստուհի Մարջան Ավետիսյանը բոլորովին վերջերս տոնել է ծննդյան հերթական տարեդարձը, որը ուղեկցվել է ջերմացնող ու սիրառատ բարեմաղթանքների տարափով:

Մինչ երկրպագուներն ու հետևորդները դերասանուհու սոցցանցային հարթակներն առատորեն բարեմաղթանքներով էին ողողում, դերասանուհին լռում էր: Իսկ այսօր նա մի հրապարակում է հանրայնացրել՝ ներողամտություն հայցելով իր հետևորդներից փոքրիկ լռության համար:

Խորին շնորհակալություն ու երախտիք հայտնելով բոլորին ջերմագին խոսքերի ու բարի մաղթանքերի համար՝ դերասանուհին գրել է, որ դրանք այնքան շատ են ու առատ, որ անհնար է դարձել բոլորին առանձնապես ու անհատապես արձագանքելը:

Նա նշել է, որ իրեն ուղղված բոլոր բարեսիրտ ու ջերմացնող արտահայտությունները նրան լիարժեք վստահություն են ներշնչել առ այն, որ իր անձը սիրելի ու սպասելի է հեռուստաէկրանին:

Դերասանուհին հավաստիացնում է, որ զգում է իր գործունեությամբ հետաքրքրվողների անմնացորդ սերը, ինչն էլ նրան նորովի է լիցքավորում, ամուր թելերով կապում իր գործին:

Շնորհակալական հրապարակմանը կից արտիստուհին նաև լուսանկար է հանրայնացրել:


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!