«Ինչո՞ւ ռուս խաղաղապահի վրա չի եղել հարձակումը և զոհերը հայեր են»․ Ստյոպա Սաֆարյան


Ինչպես բոլոր կարևորագույն իրավիճակների, իրադարձությունների և հարցերի վերաբերյալ, այնպես էլ այժմ, երբ Արցախում ամեն ինչ սրվել է և գտնվում է լարվածության գագաթնակետին, հայ հանրությունը կրկին սկսկել է քննարկումների շարքը, որոնք համացանցում անչափ բուռն են ընթանում։

Քննարկումները հասնում են քննադատությունների, բողոքի և երբեմն էլ վրավորանքների։ Այս անգամ Արցախում սկսած լարվածության մասին որոշակի անհասկանալի երևույթներ է առաջ քաշվում։

Քաղաքական վերլուծաբան Ստյոպա Սաֆարյանը որոշ շրջանակների քննարկումները և իր դիտարկումները նկատի ունենալով՝ համացանցային իր տիրույթում գրառում է կատարել և այդ մասին հայտնել որոշ անհամապատասխանություն, որն ակնհայտ է։

Նա մասնավորապես գրել է․ «Բերձորի վրա Հայաստանը որևէ իրավասություն այլևս չունի։ Հիշեցնեմ. դա ռուսական պլանի համաձայն։

Հարց. եթե այն գտնվում է ռուսական վերահսկողության ու մանդատի ներքո, ինչու ռուս խաղաղապահի վրա չի եղել հարձակումը և զոհերը հայեր են»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!