Ինչի մասին է խոսել Քիմ Քարդաշյանը Նիկոլ Փաշինյանի և Արմեն Սարգսյանի հետ


Պատմական հայրենիք ժամանած աշխարհահռչակ աստղ Քիմ Քարդաշյանը հյուրընկալվել է պետության առաջին դեմքերին։ Երեկ՝ 22։00-ին մոտ, Քիմը քրոջ՝ Քորթնիի հետ այցելել է նախագահական նստավայր։ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն համացանցում հրապարակել է հանդիպման լուսանկարներ և գրել է․ «Շատ դրական լիցքեր են ստացել Հայաստան այցից, պատմել են Քիմ և Քորթնի Քարդաշյանները»։

Ժամեր առաջ Քիմը հյուր է եղել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ։ Հանդիպման ընթացքում հպարտ հայուհին նշել է, որ անչափ խինդ է պարգևում իրեն հայրենիքում գտնվելը։ Նա վարչապետի հետ քննարկել է կանանց ներգրավվածությունը բիզնեսին։ Փաշինյանը, ողջունելով հեռուստաաստղին, իր անկեղծ ուրախությունն է հայտնել նրան հայրենիքում տեսնելու կապակցությամբ՝ նշելով, որ Հայաստան այցելությունը սովորական է դարձելՔարդաշյանների համար։ Նա ավելացրել է, որ հիմա Հայաստանի հանդեպ կա միջազգային հանրության կողմից հետաքրքրություն, և նա հավատում է՝ Քիմն իր ներդրումը կունենա այդ գործում։ Քիմը, իր հերթին, նշել է, որ մեծ ուշադրություն է հատկացնում կանանց՝ բիզնեսին ներգրավվածությանը, նրանց աջակցությանը։ Փաշինյանը նկատել է, որ Հայաստանի ղեկավարությունը ջանքեր է գործադրում կանանց՝ բիզնեսին ներգրավվելու գործին։
Հանդիպումից հետո Փաշինյանը սելֆի է հրապարակել Քիմ Քարդաշյանի հետ՝ գրելով․ «Քիմի հետ պայմանավորվեցինք, որ ինքն ավելի հաճախ կգա Հայաստան»։


Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!