Իննա Դաբաղյանը դստեր հետ նոր լուսանկարներ է հրապարակել․ միայն տեսնեք որքան ոճային տեսք ունի փոքրիկը


Իննա Դաբաղյանը, ով հանդիսանում է սիրված երգիչ Գուրգեն Դաբաղյանի կինը, կարճ ժամանակամիջոցում սիրվեց ամուսնու երկրպագուների կողմից և այժմ էլ Իննային ինսթագրամում հազարավոր օգտատերեր են հետևում և հիանում սիրելի երգչի գեղեցկուհի կնոջով։

Իսկ այժմ էլ գեղեցկուհու կողքին ավելացել է ևս մեկ գեղեցկուհի՝ փոքրիկ Շուշաննան, ով յուրատեսակ գեղեցկությամբ գրավել է հետևորդներին։

Իննան և Գուրգենը չեն թաքցնում և փոքրիկի մասնակցությամբ դրվագներ հաճախ են հանրայնացնում և ցույց տալիս հետևորդներին իրենց երջանկությանը։

Ծնողներն անասելի երջանիկ ու հպարտ են իրենց անուշիկ Շուշաննայով։ Իննան հերթական հրապարակումն է կատարել, որտեղ ներկայացել է դստեր հետ։ Մայր և դուստր հրաշալի տեսք ունեն։ Հետևորդները Իննային և Շուշաննային նմանացրել են միմյանց։

Երկուսն էլ անսահման նուրբ ու գեղեցիկ արտաքին ունեն։ Հետևորդները նաև նկատել են, թե որքան ոճային տեսք ունի փոքրիկ աղջնակը։ Իննայի գեղեցիկ լուսանկարները սիրով ներկայացնում ենք նյութին կից։


Понравилась статья? Поделиться с друзьями: