«Ինձ, մեղմ ասած, ապտակել ա , ահավոր նեղված եմ․․․»․ Զոյա Բարաղամյան


Օրերս տեղեկացրել էինք, որ Զոյա Բարաղամյանը գտնվում է Դուբայում։ Նա այնտեղ սիրելիի հետ է մեկնել։ Զոյայի համար սիրելին անակնկալ էր պատրաստել և նավի վրա, գեղեցիկ մթնոլորտում ամուսնության առաջարակություն արել։

Զոյան ուղղակի հիացած էր և նման անկանկալից՝ հուզված։ Նա մի լուսանկար է հանրայնացրել, որտեղ նավի վրա է, ձեռքին խաղալիք կապիկ։

Կից նա գրել է, որ միշտ ցանկացել է իսկական կապիկ ունենալ, սակայն մի միջադեպ թույլ չի տալիս հաղթահարել վիրավորանքը։

Զոյան մասնավորապես գրել է․ «Ծանոթացեք, իմ նոր ընկերը՝ Զուզուն։ Իրեն շատ եք տեսնելու ինձ հետ։ Իրականում Զուզուի իսկականն էի ուզում, բայց գիտակցում եմ՝ պահելը շաատ դժվար ա։

Համ էլ մի անգամ ինձ, մեղմ ասած, ապտակել ա մի հատ կապիկ և ես ահավոր նեղված եմ իրենց ցեղի բոլոր ներկայացուցիչներից։ Իմ Զուզուն խելոք ա»։


Понравилась статья? Поделиться с друзьями: