«Ինձ համար գրեթե պարզ է այս պատերազմի վերջնական արդյունքները. այս 2 սլավոնական պետությունները իրար կգզեն, մինչև որ…»․ Տիգրան Սիմոնյան


Տիգրան Սիմոնյանը համացանցային իր հարթակում գրառում  է կատարել, որտեղ հայտնել է իր կարծիքը ռուս — ուկրաինական պատերազմի հանգուցալուծման վերաբերյալ սեփական վերլուծությունը։

Նա նշում է, որ իր համար գրեթե պարզ է այս ամենի վերջաբանը։ Գտնում է, որ աշխարհին Ռուսաստանը կիսամեռ ու թուլացած է պետք, իսկ Ուկրաինա, առհասարակ, նույն այդ աշխարհին պետք չէ։

Քաղաքագեը կարծում է, որ վերջինս կմասնատվի, Կիևը հատուկ կարգավիճակ կստանա։ Նրա կարծիքով երկու սլավոնական պետություններն այնքան «կգզեն իրար», մինչ աշխարհը կհասնի իր նպատակին։

Իսկ պատերազմի ավարտից հետո, թե ինչ կկատարվի Ռուսաստանի ներսում, դա միայն կարելի է պատկերացնել, իրակունությունն առավել սարսափելի է լինելու։ Սիմոնյանն ընդգծում է, որ չկա ոչ մի ստույգ տեղեկատվություն, ինչպես միշտ միմյանց նկատմամբ աղբ են նետում։

Գրառման ավարտին հայերին և հայ դիվանագիտությանը ցանկացել է սառնասրտություն, խորաթափանցություն և համբերություն, ապա հավաստիացրել է, որ ամեն բան լավ է լինելու։


Понравилась статья? Поделиться с друзьями: